ՊԲ հրամանատարները սկսել են 2013թ պլանի կատարումը

ՊԲ հրամանատարները սկսել են 2013թ պլանի կատարումը

PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի 2013թ. պատրաստության պլանի համաձայն, հունվարի 14-18-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավված են եղել միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել և անցկացվող միջոցառման որոշ առանձնահատկություններից խոսել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ բանակի հրամանատարը հավաքները կարևոր է համարել ընթացիկ տարվա խնդիրների կատարման, զորամասերի և բանակի բաժինների ու ծառայությունների միջև փոխգործակցության հարցերի հստակեցման և այն բոլոր ուղղությունների համար, որոնք ընկած կլինեն զորքերի ամենօրյա գործունեության հիմքում:

Հավաքների ծրագրում տեղ էին գտել հետախուզական և ինժեներական պատրաստության, ռազմական տեղագրության, տեխնիկական, զորահավաքային և մարտավարական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությանն ու մարտական պատրաստությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---