ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 35 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՐԿՈՒ ՎԱՐԿ20 հուլիսի 2005 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը հուլիսի 20-ին ստորագրել են ՀԲ Տնօրենների խորհրդի կողմից հուլիսի 7-ին հաստատված 20 մլն դոլար գումարի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքր առեւտրային գյուղական տնտեսությունների զարգացումը» (RESCAD) նոր վարկային ծրագիրը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: RESCAD ծրագիրը մշակվել է «Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության» շրջանակներում: Ծրագրի հիմնական հասցեատերերը կդառնան փոքր եւ մեծ ֆերմերային տնտեսությունները եւ գյուղական ձեռնարկատերերը: Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Ճապոնիայի կառավարության վարկով, որը կազմում է 1,775 մլն դոլար եւ ուղղված կլինի տեղական ներուժի զարգացմանը եւ RESCAD ծրագրի տեխնիկական աջակցությանը: Կողմերը ստորագրել են նաեւ «Հայաստանի քաղաքային ջեռուցման ծրագիրը» (UHP), որը կազմում է 15 մլն դոլար եւ կհամաֆինանսավորվի UNDP/GEF կողմից` 2,9 մլն դոլար գումարի չափով: UNDP/GEF միջոցները կուղղորդվեն տեխնիկական աջակցությանը: ՀԲ վարկի մարման ժամկետը 40 տարի է, որից 10-ը արտոնյալ հիմունքներով: 1992 թվականին ՀԲ-ին եւ 1993 թվականին Զարգացման միջազգային գործակալությանը Հայաստանի միանալուց հետո երկրի պարտավորությունների ընդհանուր գումարը 39 ծրագրերի համար կազմում է 881 մլն դոլար, իսկ 40 ծրագրի համար Հայաստանը ստացել է 896 մլն դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |