Ա.ԿԱՐՍՏԵՆՍ. ԱՄՀ ԵՎ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՆԱԵՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ21 հուլիսի 2005 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրենի տեղակալ Ագուստին Կարստենսին, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսությանն առնչվող մի շարք հարցեր: Վ.Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է վերջին տարիների տնտե֊սա֊կան ցուցանիշները, ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծմանն ուղղված նպատակային ծրագրերը: Նա նշել է, որ բավական դրական են ընթանում միջազգային ֆինանսական կառույցների հետ իրա֊կա֊նացվող ծրագրերը, իսկ ԱՄՀ փորձագետների ուսումնասիրությունների եւ խորհրդատ֊վական օժանդակության շնորհիվ ՀՀ տնտեսության մեջ թույլ են տալիս արձանագրել զգալի առաջընթաց: Իր հերթին, Ագուստին Կարստենսը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող տնտե֊սական բարե֊փո֊խումները` նշելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Հայաստանի արդյունավետ համագործակցությունն այսուհետ էլ կշարունակվի, որի արդյունքում առավել մեծ զարգացումներ կգրանցվեն երկրի տնտեսութ֊յան մեջ: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Աղքատության հաղթա֊հար֊ման ռազմավարական ծրագրի ընթացքին, Հայաստանի ֆինանսական շուկայի խնդիրներին, հարկային-մաքսային ոլորտներին, գների կայունությանն առնչվող հարցեր:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |