Մինչև շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե ուր կտեղափոխվի Մեխիկոյում Ալիևի հուշարձանը23 հունվարի 2013 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները քաղաքի կենտրոնից կտեղափոխեն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը: Նրա խոսքով, նոր վայրը կորոշվի մինչև շաբաթվա վերջ: Ալիևի հուշարձանը կտեղափոխվի քաղաքային բյուջեի հաշվին: Հունվարի կեսին Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանատան բողոքը, որը փորձում էր հասնել նրան, որպեսզի Հեյդար Ալիևի հուշարձանը չապամոնտաժվի: Այս մասին գրում է Cronica-ն: Հուշարձանը նախորդ ամռանը տեղադրվել է Մեխիկոյի կենտրոնական պուրակում: Ընդ որում, հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը պուրակի վերակառուցման համար ներդրել է 5 մլն դոլար: Մեքսիկական իշխանությունների՝ Ադրբեջանի երրորդ նախագահի հուշարձանի տեղադրման որոշումը քննադատվել է իրավապաշտպանների կողմից: Ինչպես հաղորդում է Բի-բի-սին, նոյեմբերի վերջին փորձագիտական հնաձնաժողովը խորհուրդ է տվել քաղաքային իշխանություններին Հեյդար Ալիևի հուշարձանը կենտրոնական պուրակից տեղափոխել մեկ այլ վայր: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հուշարձանը ներդաշնակ չէ Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների հուշարձանների հետ: Քաղաքային իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացարել: Ինչպես փոխանցում է ABC.az-ը, ադրբեջանական դեսպանատունը դեմ է հանդես եկել Ալիևի հուշարձանի ապամոնտաժմանը: «Եթե հուշարձանը հեռացվի, ապա դա անկասկած կհանգեցնի Մեքսիկայի և Ադրբեջանի հարաբերությունների վատացմանը, ներդրումներ չեն իրականացվի և ծայրահեղ դեպքում դեսպանատունը կփակվի»,-նախազգուշացրել է Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը: Շրջանային դատարանը 2012թ նոյեմբերին, դիտարկելով հուշարձանի ապամոնտաժումն արգելող հայցը, որոշում է կայացրել մերժել այն: Նմանատիպ որոշում է կայացրել նաև Դաշնային վարչական դատարանը հունվարի 9-ին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |