«ՀայԷլեկտրո» գործարանի հանրակացարանի բնակիչները փողոցում չեն մնա

«ՀայԷլեկտրո» գործարանի հանրակացարանի բնակիչները փողոցում չեն մնա

PanARMENIAN.Net - «ՀայԷլեկտրո» գործարանի հանրակացարանն աճուրդի է հանվել, քանի որ դրա նկատմամբ հարուցվել է մոտ 78 կատարողական վարույթ, հունվարի 25-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Ըստ նրա, հանրակացարանում բնակվում է 63 ընտանիք, որոնց մի մասը` գործարանի նախկին աշխատակիցների ընտանիքներն ու փախստականներ են, ովքեր այնտեղ բնակվում են արդեն 20 տարի շարունակ:

Այս առնչությամբ Միհրան Պողոսյանը հավելել է, որ աճուրդը շարունակվում է, իսկ պայմանագրում հստակորեն նշված է, որ քանի դեռ այնտեղ բնակվող ընտանիքիների` բնակարանով ապահովելու հարցը չի լուծվել, այն սեփականատիրոջը չի հանձնվի: «Այսինքն, կարող է փոխվել սեփականատերը, սակայն բնակիչների արտաբնակեցում չի իրականացվի»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---