Ալեքսեյ Վլասով. 2013-ը դադարի տարի է ղարաբաղյան կարգավորման առումով

Ալեքսեյ Վլասով. 2013-ը դադարի տարի է ղարաբաղյան կարգավորման առումով

PanARMENIAN.Net - Ելնելով ներքաղաքական իրավիճակի համատեքստից ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, հազիվ թե ընտրությունների տարում ինչ-որ կտրուկ շարժումներ լինեն ղարաբաղյան կարգավորման տեսակետից, հայտարարել է «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը: Ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բաքուն հազիվ թե դրան գնան:

Նա հավելել է, որ Հայաստանում բավականին բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակ է և դա որոշակի խնդիրներ է առաջացնում: «Եվ այս 2013 թվականը դադարի տարի կլինի ղարաբաղյան կարգավորման առումով: Միայն 2014թ. կվերսկսվի առավել ակտիվ բանակցային գործընթացը»,-ասել է Ալեքսեյ Վլասովը, հայտնում է Aze.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---