Հրդեհ՝ Երևանում. Կա տուժած

Հրդեհ՝ Երևանում. Կա տուժած

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29 շենքի 11-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ 1932 թ. ծնված Ռ. Պողոսյանը ստացել է ձեռքի և ոտքի առաջին կարգի այրվածքներ:

Տուժածը շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---