Օբամայի վարչակազմը օգտվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի տեղեկատվությունից![]() 29 հունվարի 2013 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տան կայքում զետեղվել է հերթական խնդրագիրն, արդեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Խնդրագրի տեքստը վերցված է Հեյդար Ալիևի հիմնադրամի կայքից, որտեղ ասվում է 1 մլն փախստականների ու Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը կորցնելու մասին: Եթե մինչև փետրվարի 22-ը խնդրագրի տակ 100 հազար ստորագրություն հավաքվի, այն կարող է մտնել ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ: Տեղեկատվության մեջ նաև ասվում է «Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը (No 822, 853, 874, 884) չկատարելու մասին»: Նշվում է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է: Ավելի վաղ Սպիտակ տան կայքում զետեղվել էր հայ-թուրքական սահմանը բացելու կոչով խնդրագիրը, սակայն այն չհավաքեց բավարար քանակությամբ ստորագրություններ: Նախաձեռնությունը պատկանում էր Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությանը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |