Փոքրիկ Էլեն. Մյուս անգամ կաղոթեմ, որ Աստված պապին նորոգի մեր եկեղեցին

Փոքրիկ Էլեն. Մյուս անգամ կաղոթեմ, որ Աստված պապին նորոգի մեր եկեղեցին

PanARMENIAN.Net - Գյունե Երե Ճարտարի Սբ.Ամենափրկիչ եկեղեցին ամեն վայրկյան կարող է փլվել: Այս մասին հաղորդում է karabakh-open.info կայքը:

Եկեղեցին, ուր դեռ շարունակում են այցելել գյուղացիները, կառուցվել է 1787 թվականին: Ժամանակի փորձությունները հաղթահարել է, բայց այժմ տանիք չունի և անձրևաջրերն ու ձյունն արագացնում են մնացած պատերի փլուզումը: Խոնավությունից բորբոսնած պատերի «հսկիչը» մուտքի դռան մեծ կողպեքն է, իսկ դռան վրա կա մի գրություն, որը վկայում է եկեղեցու կառուցման թվականի մասին: Ներսում մթության մեջ միակ լույսը Աստվածամոր նկարն է: Եկեղեցու արևելյան ճակատին մի մեծ թզենի է աճել, որի արմատները թափանցել են եկեղեցու պատերի խորքը, իսկ այն կտրելու դեպքում՝ եկեղեցին կարող է փլվել:

Նշված խնդիրներին վերջերս գումարվել է ևս մեկը. որոշ գյուղացիներ աղբանոց են դարձրել եկեղեցու հետևի մասը: Չնայած դրան, մեր զրուցակիցներից շատերը կարծես թե մտահոգված էին եկեղեցու վիճակով: «Նույնիսկ առաջարկել եմ մի օր շաբաթօրյակ կազմակերպենք ու մաքրենք եկեղեցու շրջակայքը, սակայն դեռ ապարդյուն: Մենք պիտի հպարտանանք, որ այսպիսի եկեղեցի ունենք, բայց ինչպես երեւում է՝ ոչ»,-ափսոսանքով նշում է գյուղացիներից մեկը՝ Արմինեն:

Եկեղեցու վիճակով պարզվում է մտահոգված է նաեւ 8-ամյա Էլենը, ով միշտ այցելում է այստեղ աղոթելու: «Մյուս անգամ կաղոթեմ, որ Աստված պապին նորոգի մեր եկեղեցին»,- ասում է փոքրիկ Էլենը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---