Գործարկվել է «Թուրքագիտական պորտալը»

Գործարկվել է «Թուրքագիտական պորտալը»

PanARMENIAN.Net - 2013 թվականի փետրվարի 1-ից գործարկվել է «Թուրքագիտական պորտալը» (http://allturkey.am/): Այն ստեղծվել է 2010 թվականից գործող «Թուրքագիտական բլոգի» հիման վրա: «Թուրքագիտական պորտալը» կոչված է համապարփակ, հետաքրքիր և օգտակար տեղեկություններ հաղորդել մեր դարավոր հակառակորդ Թուրքիայի մասին: «Թուրքագիտական պորտալում» հնարավոր կլինի գտնել Թուրքիայի վերաբերյալ նորությունների ամենօրյա լրահոս, հարցազրույցներ, հոդվածներ, գիտական աշխատանքներ, իսկ գրադարանն ու տեսադարանը մշտապես կհարստացվեն նոր գրքերով:

Կայքը կոչված է բավարարելու ոչ միայն երիտասարդ և փորձառու մասնագետների կարիքները, այլ նաև նախատեսում է հանրամատչելի տեղեկություն և օպերատիվ լուրեր ընթերցողների լայն շրջանակների համար: Հետագայում նախատեսվում է կյանքի կոչել նաև նոր ծրագրեր և նախագծեր:

Այսպիսով, Թուրքագիտական պորտալն իրենից ներկայացնում է գիտական-լրատվական կայք, որը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Շեշտենք նաև, որ «Թուրքագիտական պորտալը» բացարձակ անկախ է, չի հարում որևէ գիտական կառույցի, քաղաքական ուժի կամ անհատի: Այն բացառապես հեղինակի նախաձեռնությունն է, և ամբողջովին բաց է թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի համար, ասվում է պորտալի հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---