Վաֆա Գուլուզադե. Ռուսական կողմի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ սուտ են

Վաֆա Գուլուզադե. Ռուսական կողմի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ սուտ են

PanARMENIAN.Net - Բաքվում լույս տեսնող «Ադալյաթ» թերթում հրապարակված «Ռուսաստանը դեպի փլուզում է գնում» հոդվածում Վաֆա Գուլուզադեն գրում է, թե ռուսական կողմի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ սուտ են, բացառությամբ Պետդումայի խոսնակ Նառիշկինի վերջին հայտարարության, որտեղ նա ասել է, որ հակամարտությունը բարդ է ու տևական:

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի համար շահավետ է այս վիճակում պահել հակամարտությունը, քանի որ Մոսկվան հասկանում է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, Հայաստանն անմիջապես համագործակցություն կհաստատի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ դա դուրս կբերի Հարավային Կովկասը Ռուսաստանի հսկողությունից: Նա նաև գրում է, թե Ռուսաստանն աստիճանաբար դեպի փլուզում է գնում, և դա բարդացնում է իրավիճակը տարածաշրջանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---