Բաքուն մեղադրում է Ռուսաստանին՝ պնդելով, թե վերջինս չի ցանկանում լուծել Ղարաբաղի հարցը

Բաքուն մեղադրում է Ռուսաստանին՝ պնդելով, թե վերջինս չի ցանկանում լուծել Ղարաբաղի հարցը

PanARMENIAN.Net - Եթե Ռուսաստանը շահագրգռված լիներ ղարաբաղյան հարցի լուծման մեջ, զենք չէր վաճառի Հայաստանին, հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ, պաշտպանության ու անվտանգության կոմիտեի նախագահ Զիյաֆետ Ասկերովը:

Ըստ Ասկերովի, եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններից մեկը պատասխանատվություն է ստանձնում հակամարտության կողմերից մեկին օգնելու հարցում, ինչպես կարող է նա մի կողմին զինել, իսկ մյուսին՝ ոչ: «Նշանակում է, անաչառության մասին խոսք լինել չի կարող», ասել է նա:

«Ամեն դեպքում մյուս համանախագահները պետք է քննեն այս հարցը: Եթե Ռուսաստանը ստանձնել է սպառազինելու առաքելությունը, չպետք է համանախագահ լինի»,-ասել է Ասկերովը, հայտնում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---