Մոսկվայի ՆԳՆ հատուկ ընդունարանում ՀՀ քաղաքացի է մահացել

Մոսկվայի ՆԳՆ հատուկ ընդունարանում ՀՀ քաղաքացի է մահացել

PanARMENIAN.Net - Մոսկվայի ՆԳՆ հատուկ ընդունարանում Հայաստանի քաղաքացի է մահացել, հայտնել են «ՌԻԱ Նովոստիին» գերատեսչության մամլո ծառայությունում:

«Երեքշաբթի 5:40 հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ ընդունարանում մահացել է Հայաստանի քաղաքացի, 1974թ. ծնված, որը բերման էր ենթարկվել 2013թ. փետրվարի 8-ին ՌԴ տարածքից պարտադրված վարչական արտաքսման նպատակով»,-ասել են ՆԳՆ կառույցում: Մահացածի անունը չի հրապարակվում:

Անց է կացվում ծառայողական եհտաքննություն: Մահվան նախնական պատճառը սրտի սուր անբավարարությունն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---