Վիրահայոց թեմում Բուն Բարեկենդանը նշանավորվել է հարիսայի փառատոնով13 փետրվարի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնը նշանավորվեց արդեն ավանդական դարձած հարիսայի փառատոնով: Փետրվարի 10-ին, կիրակնօրյա Սուրբ պատարագից հետո, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ «Հարիսա-2013» փառատոնը, որին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, եկեղեցու հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ հյուպատոս տիկին Անահիտ Բարսեղյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Վահագն Աֆյանը, համայնքային ներկայացուցիչներ վիրահայ հասարակայնության անդամներ, հայտնում է վիրահայոց թեմի մամլո դիվանը: Բացելով փառատոնը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը խոսեց հարիսայի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած նշանակության մասին և կոչ արեց ժողովրդական այլ ավանդույթների նման այս ճաշատեսակն էլ պահպանել և փոխանցել սերունդներին: Նա շնորհակալական խոսքեր ուղղեց Վիրահայոց Թեմի առաջնորդարանին, Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանին, դեսպանի խորհրդականի տիկին Լուսինե Աֆյանին, Վրաստանում ՀՀ հյուպատոս տիկին Անահիտ Բարսեղյանին և բոլոր անհատ հովանավորներին, ում բարերարությամբ Բուն Բարեկենդանի տոնը նշանավորվեց արդեն ավանդական «Հարիսա-2013» փառատոնով: Այնուհետև Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, մեկնաբանելով օրվա խորհուրդը, մանրամասն խոսեց Բուն Բարեկենդանին հաջորդող Մեծ Պահքի էության և նշանակության մասին: Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից օրհնվելուց հետո հարիսան բաժանվեց ժողովրդին, իսկ հարիսա պատրաստող կանանց՝ փառատոնին մասնակցության վկայագրեր: Երգն ու պարը, ուրախ տրամադրությունը երկար ժամանակ թևածում էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |