«Լիկվոր» դեղագործական ընկերությունը մտադիր է դուրս գալ Եմենի շուկա

«Լիկվոր» դեղագործական ընկերությունը մտադիր է դուրս գալ Եմենի շուկա

PanARMENIAN.Net - Դեղագործության ոլորտում 2012թ. տվյալնելով Հայաստանում գրանցվել է 10-12 տոկոս աճ 2011թ. համեմատ: Վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն, ըստ նախնական տվյալների, արտահանման աճն այդ ոլորտում 2012թ. 30 տոկոս է կազմել նախորդ տարվա համեմատ:

«Լիկվոր» դեղագործական ընկերությունը, լինելով ոլորտի առաջատարը, ըստ տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի, ավելացրել է արտահանման ծավալը 2012թ. 40 տոկոսով 2011թ. համեմատ կամ 1,7 դոլարով: Ընդ որում արտադրության աճը կազմել է 35 տոկոս:

Անդրադառնալով 2013թ. ծրագրերին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Մաթևոսյանն ասել է, որ ընկերությունը մտադիր է նոր դեղամիջոցներ արտադրել և ավելացնել արտահանումը երրորդ երկրներ: «Մենք մեր հատվածն ենք գտնել Եմենի շուկայում մեր ակնաբուժական դեղամիջոցների համար»,-ասել է նա:

1991 թ. հիմնադրված ընկերությունն իրականացնում է ներերակային (կաթիլային)` 100-3000մլ տարողությամբ, ներարկման` 1-20մլ տարողությամբ և ակնաբուժական ստերիլ դեղամիջոցների արտադրություն` 5 և 10մլ տարողությամբ, որի անվանացանկը պարունակում է մոտ 60 անուն դեղորայք և ընդգրկում է շուրջ 30 դեղագիտական խմբեր: 2012թ.-ի 9 ամիսների արդյունքներով ընկերության մասնաբաժինը կազմում է Հայաստանում արտադրված դեղամիջոցների ծավալի 37, իսկ արտահանված դեղորայքինը` 38 տոկոսը:

Ընկերության արտադրանքի մոտ 53 տոկոսն արտահանվում է Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկիստան, Թուրքմենստան և այլ երկրներ: Ներկայում ընկերությունում աշխատում է 124 մարդ` 175 հազար դրամ միջին աշխատավարձով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---