Թաներ Աքչամ. Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի հանդեպ Լինչի դատաստան է սկսվել

Թաներ Աքչամ. Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի հանդեպ Լինչի դատաստան է սկսվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի հանդեպ Լինչի դատաստան է սկսվել: Այդ մասին գրում է Մինեսոտայի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը: Ըստ նրա, հեղինակի կյանքը վտանգված է ազգայնականների սպառնալիքների պատճառով: «Դիկտատոր Ալիևի ռեժիմն ամեն քայլի դիմում է բռնություններն ու անկարգությունները ճնշելու համար և Այլիսլին նրա համար շատ համար առիթ էր»,-գրում է Աքչամը Sesonline-ում: Նա նաև նշում է, որ ի պաշտպանություն Այլիսլիին են հանդես եկել հայտնի թուրք գրողներ ու իրավապաշտպաններ՝ Ռագիփ Զարաքոլուն, Ահմետ Քարդամը, Այդին Էնգին, Բասկին Օրանը և այլոք: Աքչամը կոչ է անում գրողներին համերաշխություն ցուցաբերել Այլիսլիի հետ:

Հոդվածում նաև հիշատակվում են 1990-ականների իրադարձություններն Ադրբեջանում, հայերի ջարդերը, որոնց համար Աքչամը մեղադրում է Ալիևների ընտանիքին: «Քարե երազները» վեպը ճշմրատությունն է պատմում այդ իրադարձությունների մասին»,-ասել է պրոֆեսորը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---