Ստամբուլի դատախազությունը նամակ է ստացել այն մասին, որ Դինքի սպանությունը պատվիրված էր

Ստամբուլի դատախազությունը նամակ է ստացել այն մասին, որ Դինքի սպանությունը պատվիրված էր

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազությունը փետրվարի 13-ին անանուն նամակ է ստացել, որտեղ տեղեկատվություն կա լրագրողի մարդասպանների մասին, հայտնել է Doğan news agency-ին:

Իրազեկողը, որն այժմ աշխատում է թուրքական Տոկատ գավառի բանտում, իր նամակն ուղեկցել է Դինքի սպանության մասին փաստաթղթերով և համաձայնվել է աջակցել հետաքննությանը, եթե անվտանգության երաշխիքներ ստանա իշխանություններից:

Իրազեկողը եղել է Էրհան Թունջելի խմբից, որը պլանավորել է սպանությունը: Ըստ Doğan գործակալության, նա պնդում է, թե հետևել է Թունջելի հետ միասին «Ակոս» թերթի շենքի անցուդարձին: Ստամբուլի դատախազը անվտանգության միջոցներ է ձեռնարկում իրազեկողի ու նրա ընտանիքի համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---