Եվրոպա-Հայաստան խորհուրդը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում քվեարկել և ուժեղացնել երկիրը![]() 15 փետրվարի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Եվրոպա-Հայաստան խորհուրդը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում գնալ ընտրության, քվեարկել և ուժեղացնել երկիրը: Այսօր լրագրողներևի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը հայտարարեց, որ իրենք կանգնած են հայ ժողովրդի կողքին «այս կարևոր փորձության ժամանակ, ինչը վճռական է դեպի Եվրոպա շարժվող երկրի խոստումնալից ապագայի համար»: Նրանք նաև կոչ արեցին իշխանություններին ընտրություններն անցկացնել առաջնորդվելով եվրոպական դիտորդական առաքելությունների և մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով: Եվրոխորհրդի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարեց, որ իրենք հայ ժողովրդին համախմբման կոչ են անում՝ ժողովրդավարության ճանապարհին միասնաբար փոփոխություններ բերելու համար: Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Հոյան Շմիդթն էլ նկատեց, որ ինքը մի կազմակերպության հետ համաձայնության է եկել, որ հետազոտի ընտրությունների արդյունքները: «Վերջին օրերի քննարկումներին փորձել եմ ներկայացնել, թե ինչ է ԵՄ-ն ձեզնից ակնկալում: ԵՄ-ն չափազանց հետաքրքված է համագործակցությունն ամրապնդելու հարցում՝ նախևառաջ որպես առևտրային գործընկեր: Մենք շատ հետաքրքրված ենք Հայսատանով: Որքան լավ կազմակերպվեն ընտրությունները, այնքան շատ բան կստանա Հայաստանը՝ ԵՄ-ի ավելին ավելիի դիմաց քաղաքականության շրջանակներում: Ձեր դիրքը ավելի լավ կլինի»,- ասաց Հանս-Հոյան Շմիդթը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |