Քրիստին Լագարդ. Արժութային պատերազմների մասին խոսակցությունները հիմնավորված չեն

Քրիստին Լագարդ. Արժութային պատերազմների մասին խոսակցությունները հիմնավորված չեն

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը գտնում է, որ արժութային պատերազմների մասին խոսակցությունները հիմնավորված չեն: «Այս խոսակցությունները, ուզում եմ ընդգծել, հենց խոսակցությունները, հիմնավորված չեն»,-ասել է Լագարդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ G20 ֆինանսների նախարարների ու ԿԲ ղեկավարների հետ հանդիպման շրջանակներում:

Ըստ նրա, յենը թուլացել է, եվրոն ամրապնդվել է, սակայն դա տեղի է ունենում իշխանությունների գործողությունների արդյունքում, փոխանցում է «Փրայմ» գործակալությունը: «Մենք ողջունում ենք կառավարությունների ձեռնարկած քայլերը»,-ասել է Լագարդը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---