Մարզահամերգային համալիրի գլխավոր հաշվապահ. Նախ հարկը, հետո աշխատավարձը

Մարզահամերգային համալիրի գլխավոր հաշվապահ. Նախ հարկը, հետո աշխատավարձը

PanARMENIAN.Net - Այսօր ասուլիսի ժամանակ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Ելենա Կասպարովան հայտարարեց, որ իր իրավունքները շարունակաբար խախտվել են «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից: Գործատուն ուշացրել է աշխատավաձը, վերջնահաշվարկ չի ներկայացրել: Ելենա Կասպարովան նշեց նաև, որ նույն իրավիճակում նաև այլ աշխատակիցներ կան:

PanARMENIAN.Net ի թղթակիցը պարզաբանումներ է ստացել համալիրի գլխավոր հաշվապահ Լիլյա Ադունցից. «Ինձ համար զարմանալի է, որ Ելենա Կասպարովան նման հայտարարություն է արել: Դատական գործը դեռ չի ավարտվել: Դատական գործընթացը պետք է վերջանա և միայն դրանից հետո կարելի է որոշակի եզրահանգումներ անել»:

Լիլյա Ադունցը նշեց նաև, որ մարզահամերգային համալիրը մոտ 100 աշխատակից ունի և նրանցից միայն երկուսի գործն է դատարանում: «Կասպարովայի հարցում մենք ինքներս պահանջներ ունենք, քանի որ իսկապես աշխատանքից ազատվելուց 30 օր առաջ ծանուցում է ներկայացրել, բայց նույն օրը նաև անաշխատունակության տեղեկանք է ներկայացրել: Պետք է հաշվի առնել, որ մարզահամերգային համալիրը մեծ կազմակերպության է, իսկ Կասպարովան դրա միակ իրավաբանն էր: Նա, ունենալով մի քանի շատ կարևոր գործեր, պետք է նիստերի ներկայանար, որոնց չներկայացավ, ինչը մեծ վնաս պատճառեց հիմնարկին»: Լիլյա Ադունցը նշեց նաև, որ աշխատանքից ազատելուց հետո իրենք բազմիցս փորձել են կապ հաստատել Կասպարովայի հետ, սակայն վերջինս մերժել է երկխոսության առաջարկները, ինչի արդյունքում ահնարին է դարձել նրան գումար փոխանցելը:

Լիլյա Ադունցը չհերքեց, որ աշխատավարձի ուշացումներ եղել են` նշեց, որ պատճառն այն է, որ ընկերությունը վնասով աշխատող կազմակերպություն է, խոշոր հարկատու է և առաջին խնդիրը հարկային պարտավորությունների կատարումն է: «Հարկը մարելուց հետո բոլոր աշխատակիցներն էլ գիտեն, որ աշխատավարձները միանգամից վճարվում են»:

Մարզահամերգային համալիրի գլխավոր հաշվապահը վերջնահաշվարկ չներկայացնելու մասին նշեց, որ իրենց աշխատակիցներից շատերը շինարարներ են, ովքեր ընդունվել էին համալիրի վերակառուցման ժամանակ, սակայն հետո մեկնել են արտագնա աշխատանքի, ինչի արդյունքում գործատուները վերջնահաշվարկ չեն ներկայացնել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---