17 փետրվարի 2013 - 19:13 AMT
Սահմանին աճել է լարվածությունը․ առաջնային գծում խախտվել է հրադադարը

Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը և այսօրվա ընթացքում առաջնային գծի ամբողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: