Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհուրդը կոչ է անում չխառնվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին

Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհուրդը կոչ է անում չխառնվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այն է ` իշխող «Վրացական Երազանք» կոալիցիայի ակտիվիստների և «Միացյալ Ազգային Շարժման» կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կողմից կազմակերպված հանրահավաքները, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը և առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը:

Խորհուրդը նաև դիմում է Ջավախքի ազգաբնակչությանը լինել կազմակերպված, չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին, քանզի տարածաշրջանի կայունությունը խախտելը չի բխում մեր ազգաբնակչության շահերից, ասվում է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---