20 փետրվարի 2013 - 13:10 AMT
ANCA-ն հանդես է եկել հայտարարությամբ Գուրգեն Մարգարյանի սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ լայն քարոզարշավ է անցկացնում Վաշինգտոնում, ուղղված Ադրբեջանի կողմից բռնության աճի ու պատերազմի սպառնալիքի դատապարտմանը՝ նշելով, որ Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակն ու սպառնում է խաղաղությանը զենք կուտակելով:

«Լեյտենանտ Մարգարյանի կանխամտածված ու դաժան սպանությունը և վերջերս Ալիևի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը արտացոլում է, այն իրողությունը, որ հայատյացությունն Ադրբեջանում, որին սկիզբ դրեցին Սումգայիթի, Կիրովաբադի, Մարաղայի ու Բաքվի ջարդերը, գնալով ուժգնանում է: Պետության կողմից արտոնված հայատյացությունը սպառնում է Արցախի բնակչությանը, եթե այն հայտնվի Ալիևի ձեռքում: Բաքուն կոչնչացնի ԼՂՀ ողջ հայ բնակչությունը»,-հայտարարել է Արամ Համբարյանը:

Ինչպես և նախորդ տարիներին, ANCA-ն սկսել է առցանց նամակներ տարածել, որոնք ԱՄՆ սենատորներին են հասցեագրել Սումգայիթի ու Բաքվի ջարդերի զոհերը: Նամակները կոչ են անում զսպել Ադրբեջանի շարունակական ագրեսիան ու ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև հարձակումները Հայաստանի ու Արցախի դեմ: