Դիրքերում այսօր սպանված ժամկետային զինծառայողը հետմահու պարգևատրվել է

Դիրքերում այսօր սպանված ժամկետային զինծառայողը հետմահու պարգևատրվել է

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից։

1992 թ. ծնված Գոռ Ղազարյանը հակառակորդի գնդակից մահացու վիրավորվել է այսօր` հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---