Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններն առաջին անգամ կօգտագործեն հայոց լեզուն ընտրություններում![]() 21 փետրվարի 2013 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններն առաջին անգամ կօգտագործեն հայոց լեզուն տեղական մարմինների ընտրություններում, որ տեղի են ունենալու մարտի 5-ին: Ինչպես գրում է Asian Journal-ը, քաղաքի աշխատակից Ջուն Լագմեյն ու Ընտրությունների բաժնի պետ Ջեկոբ Վեքսլերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների առջև՝ հայտնելով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին: Ընտրությունների մասին նյութերը հասանելի կլինեն անգլերեն լեզվով, ինչպես նաև դաշնային մակարդակով հաստատված ութ լեզուներով՝ չինարեն, ճապոներեն, կորեերեն, իսպաներեն, թագալի, թայերի լեզուներով և վիետնամերեն: Ըստ Վեքսլերի, հայերենն առաջին անգամ կներմուծվի որպես այն լեզուներից մեկը, որն օգտագործվում է ընտրողների ծանուցման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |