Մարտի 5-ին կկայանա ԱԳՆ շենքի աճուրդը

Մարտի 5-ին կկայանա ԱԳՆ շենքի աճուրդը

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին կկայանա ԱԳՆ շենքի աճուրդը: Ինչպես տեղեկանում են Պետական գույքի կառավարման վարչությունից, շենքի մեկնարկային գինը 51մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլար է:

Ինչպես ավելի վաղ ասել էր վարչության նախագահ Արման Սահակյանը, հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանն ու «Տանգո» ընկերությունը ցանկանում են ձեռք բերել շենքը, սակայն, հաշվի առնելով հանրության տեսակետը, որոշվել է շենքն աճուրդի հանել: Եթե սահմանված 51մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ավելի գնով գնել ցանկացող լինի, ապա շենքը կվաճառվի այդ ցանկացողին: Հավելենք, որ վաճառվելու է ամբողջ 2-րդ կառավարական շենքը, որի կազմում մտնում են նաև Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների շենքերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---