ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը շնորհավորել է Արցախի ժողովրդին Շարժման 25-ամյակի կապակցությամբ![]() 25 փետրվարի 2013 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը շնորհավորել է Արցախի ժողովրդին Ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ և հաստատել է իր աջակցությունը միջազգային ճանաչման համար պայքարին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում: Նամակում Փալոունը մասնավորապես ասել է. «Արցախի ճանապարհին տարբեր փորձություններ են եղել, և ձեր ժողովուրդը թույլ չի տվել այդ խոչընդոտներին կոտրել իր կամքն ու վճռականությունը: Սումգայիթի ողբերգությունն ու բռնությունները, որ տեղի ունեցան Ադրբեջանի այլ քաղաքներում 25 տարի առաջ, ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղի ընտրությունը՝ պահպանել սեփական ժողովրդի ինքնությունը ինքնիշխան ժողովրդավարության ճանապարհով, ճիշտ է: Ես իմ անկեղծ շնորհավորանքն ու գովասանքն եմ հայտնում հանրապետությանը, որը շարունակում է կառավարման ժողովրդավարական համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերը: Ես նաև հաստատում եմ, որ հավատարիմ եմ միջազգային ճանաչման համար Արցախի ժողովրդի մղած պայքարին աջակցելու գործին: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ազգերի ընկերակցությունում»,-ասվում է կոնգրեսականի Բակո Սահակյանին ուղղված նամակում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |