Վախճանվել է Բաբկեն Հարությունյանը26 փետրվարի 2013 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Վախճանվել է հայտնի պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը: 2005 թվին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2006 թվին ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ: 1969-ից առ այսօր դասավանդում էր Երևանի պետական համալսարանում, 1993-1994 թթ դասախոսել է նաև Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, իսկ 1995-1996 թթ` ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում: 1970-1971 թթ նա եղել է ԵՊՀ արտասահմանյան ուսանողների հետ աշխատանքների գծով դեկան, 1983-1985 թթ` նույն բուհի կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, 1985-1988 թթ` «Երևանի համալսարան» հրատարակչության տնօրեն, 1993-2004 թթ` ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, համատեղությամբ` 1997-2000 թթ` ԵՊՀ Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ: 2003 թվին ընտրվել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, ուր պաշտոնավարում էր մինչ օրս, իսկ 2007-2008 թթ համատեղությամբ վարել է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը: Տարիներ շարունակ նա ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող խորհրդի փոխնախագահն էր: Բաբկեն Հարությունյանն արժանացել է Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, նոբելյան մրցանակակիր «Ալբերտ Շվայցերի» մեդալի, «Եկատերինա Մեծ» և «Ոսկե արծիվ ոսկի թագով» գերմանական շքանշանների: 2006 թ ն րան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2009-ին` ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Նա արժանացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ու Ֆուլբրայթի հիմնադրամի թոշակներին, ինչպես նաև ընտրվել Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Europäische Akademie der Wissenschaften und Künste ակադեմիայի և «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |