Իրանահայերը պահանջում են դադարեցնել Թուրքիայի միջամտությունը Սիրիայի գործերին

Իրանահայերը պահանջում են դադարեցնել Թուրքիայի միջամտությունը Սիրիայի գործերին

PanARMENIAN.Net - Թեհրանի կենտրոնում փետրվարի 27-ին Իրանի հայ համայնքը ցույց է կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջև որպես բողոքի նշան Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի դեմ: Հավաքվածները պահանջել են դադարեցնել Թուրքիայի միջամտությունը Սիրիայի ներքին գործերին:

Ինչպես գրում է Իրանում լույս տեսնող «Hayeli» հայկական թերթը, ցուցարարներին թույլ են տվել ակցիան անցկացնել սահմանափակ ժամկետով: Ակցիայի ժամանակ հայտարարություն է ընթերցվել, որտեղ նշվել է Թուրքիայի արյունալի անցայլն ու Հայոց ցեղասպանությունը, որով ցուցարարները պահանջել են նաև անաչառ լինել Թուրքիայի հարցում: Իրանի հայ համայնքը հորդորել է հանգուցալուծել Սիրիայի ճգնաժամը սեփական ուժերով, առանց Արևմուտքի միջամտության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---