Մ. Բելեցկի. Սառեցված հակամարտությունների կարգավորման համար իշխանությունների ու միջնորդների ջանքերը բավարար չեն

Մ. Բելեցկի. Սառեցված հակամարտությունների կարգավորման համար իշխանությունների ու միջնորդների ջանքերը բավարար չեն

PanARMENIAN.Net - «Ես մեծ հետաքրքրությամբ ծանոթացա «ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթությունները» կլոր սեղանի նյութերին, հատկապես հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների մասով: Միանալով բանաձևին, կցանկանայի որոշ դիտողություններ անել»,-ասել է Analitika.at.ua-ին ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին կից հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին:

«Լավագույն կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի վստահությունը միջնորդ երկրների հանդեպ: Իսկ դրա համար հարկավոր է, որ այդ երկրները, այդ թվում և Ուկրաինան, որը նախագահում է ԵԱՀԿ-ում, հավասարազոր հեռավորության վրա լինեն կողմերից և հաշվի առնեն յուրաքանչյուրի շահերը: Ակնհայտ է, որ դա անհամատեղելի է ծայրահեղ ձևերի, զենքի առաքումների հետ:

Ազգամիջյան հակամարտությունների կարգավորման համար իշխանությունների ու միջազգային միջնորդների ջանքերը բավարար չեն: Հարկավոր է, որ վստահության մթնոլորտ ձևավորվի ժողովրդների միջև, իսկ դա շատ բարդ խնդիր է: Առաջին հերթին, պետք է հրաժարվել ատելության լեզվից: Առանձին ավանդ կարող են ունենալ անհատները: Նման օրինակ կարող է ծառայել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը:

Կլոր սեղանն անցնում էր Սումգայիթյան ջարդերի 25-ամայկի նախօրեին: Մենք բոլոր գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի առջև»,-հայտարարել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---