Իրանագետ. Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա

Իրանագետ. Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Այս տարի Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններում մեծ է պահպանողականների հաղթանակի հավանականությունը: Նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Պահպանողականները որոշել են միավորել իրենց երեք թեկնածուներին: Շուտով պարզ կդառնա, թե որ թեկնածուն կառաջադրվի: Այդ երեք ուժերն են ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելը, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադաղեր Ղալիբաֆը և Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին: Պահպանողակաների հաղթանակի հավանականությունը մեծ է, քանի որ նրանք մեծ քաղաքական դիրք են գրավում Իրանում»,-հավելեց իրանագետը:

Բացի պահպանողականներից, նախագահի իրենց թեկնածուին են առաջադրել նաև բարեփոխականները: Չնայած վերջիններս մեծ ժողովրդավարություն են վայելում, ըստ Իսրայելյանի`բարեփոխականների հաղթանակի հավանականությունը քիչ է, քանի որ նրանք պահպանողականների համեմատ հանրապետությունում չունեն բավականաչափ քաղաքական կշիռ: Ընտրություններում միջանկյալ դիք է գրավում գործող նախագահ Ամադինեժադի աշխատակազմը: Հավանական թեկնածու է համարվում Ամադինեժադի խնամի Ռահիմ Մաշային: «Ներկայումս Ամանդինեժադը չունի բավականաչափ քաղաքական ուժ և կշիռ որպեսզի կարողանա իր թիմակիցներին հանձնել իշխանությունը, ուստի Մաշային դժվար թե կարողանա թեկնածու դառնալ»,-նշեց Իսրայելյանը:

Խոսելով Հայաստանի վրա Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ազդեցություններից` իրանագետը նշեց, որ ընտրության արդյունքները լուրջ փոփոխություններ չեն մտցի հարևան հանրապետությունների հետ հարաբերությունների մեջ, քանի որ բարիդրացիական հարարերությունները ձեռնտու են թե՛ Իրանին, թե՛ Հայաստանին: ԻԻՀ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թ. հունիսի 14-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---