Ամերիկահայերը բողոքի ցույց են կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև

Ամերիկահայերը բողոքի ցույց են կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, բողոքի ցույց անցկացրեցին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև՝ նվիրված Սումգայիթի ողբերգության 25-ամյա տարելիցին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները դատապարտեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր իրականացված ոճրագործությունները` պահանջելով արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ:

Իրենց խոսքում ցույցի մասնակիցներն նշեցին, որ սեփական պատմության անտեսումը երբևէ չի հանգեցրել խնդրի լուծմանը` ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկա և անհրաժեշտ է պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպված և իրագործած անձանց:

Ցույցի մասնակիցները նաև պահանջեցին դադարեցնել վերջին ժամանակաշրջանում մեծ թափ ստացած հակահայ հիստերիան՝ Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, ողջ հայության նկատմամբ, հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---