Դեսպան Կարեն Նազարյանը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի Հայ Դատի գրասենյակի տարեկան երեկոյին![]() 5 մարտի 2013 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Սան Ֆրանցիսկոյի շրջանի Հայ Դատի գրասենյակի տարեկան երեկոյին: Դիվանագետի օրը ելույթ ունենալով հայ համայնքի ներկայացուցիչների առջև` դեսպանը խորհրդանշական համարեց իր` որպես ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի, այդ քաղաքում գտնվելը, քանի որ Սան Ֆրանցիսկոյում է ստորագրվել ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դեսպան Նազարյանն ընդծեց, որ 21 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց միջազգային միջկառավարական այդ հեղինակավոր կազմակերպությանը և այսօր շարունակում է հետևողականորեն մասնակցել ու իր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության, ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների խրախուսման ու պաշտպանության համընդհանուր գործին: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնացրեց ցեղասպանության կանխարգելմանը միտված Հայաստանի ջանքերը, խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու սումգայիթյան ողբերգության հետևանքների մասին ու այդ համատեքսում անդրադարձավ Ադրբեջանում շարունակվող հայատյացության վտանգավոր քաղաքականությանը: Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանի նախագահն ու կառավարությունը մեծ ուշադրություն են դարձնում Հայաստան-Սփյուռք գործակցությանն ու համախմբվածությանը` կարևորելով տարբեր երկրներում գործող հայկական եկեղեցիների, կազմակերպությունների, կառույցների, ԶԼՄ-ների, ինչպես նաև պարզապես մասնագետների ու անհատների դերակատարությունն այդ հարցում: Դեսպան Նազարյանը խոսեց նաև վերջին տարիների ընթացքում Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության ու հայկական կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների ու քննարկումների մասին, որոնք առնչվում են կազմակերպության օրակարգում ներառված մշակութային, սոցիալական ու կայուն զարգացման հարցերին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |