Հայ-ֆրանսիական գործարար ակումբ. «Carrefour»–ի մուտքը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը![]() PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական գործարար ակումբը նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի Պարոն Վարչապետ, Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը, որը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2011թ-ի աշնանը, իր շուրջն է համախմբում Հայաստանում ներկայացված խոշորագույն ֆրանսիական, ինչպես նաև Ֆրանսիայում իրենց գործունեությունը ծավալող հայկական ընկերություններին : Ակումբի գործունեությունը միտված է մեր իրավասությունների շրջանակներում ներկայացնել անդամակցող ընկերությունների շահերը պետական մարմիններին, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական կապերի զարգացմանը : 2012թ-ի դեկտեմբեր ամսից մեր Ակումբի անդամ է նաև «Carrefour Armenia» ընկերությունը : Վստահ ենք, որ « Carrefour»–ի ժամանումը շոշափելիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես, որակյալ աշխատատեղերի ստեղծմանը և սպառողներին մատուցվող ծառայությունների բարելավմանը՝ թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից : Այդ իսկ պատճառով Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը կարևորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում : Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանը՝ ի նպաստ տնտեսության և հայ ժողովրդի : Տեղյակ լինելով Ձեր նվիրվածությանը այս ծրագրի հաջողության գործում` կանխավ շնորհակալություն ենք հայտնում «Carrefour» ընկերության՝ Հայաստանում հաստատման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերի համար », ասվում է ակումբի նախագահ Արման Ֆինարբասի նամակում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |