Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

PanARMENIAN.Net - Այսօր սպասվում է փոփոխական ամպամածությամբ, գրեթե ամենուրեք` առանց տեղումների եղանակ: Օրվա առաջին կեսին թույլ ձյուն է հնարավոր արևմտյան շրջաններում` Շիրակում, Արագածոտնում և Վայոց ձորում, կեսորից հետո ամպամածությունը մեր տարածքից կհեռանա, ամենուրեք կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. և գիշերը, և ցերեկը կտաքանա 2-4-ական աստիճանով:

Մարտի 10-ին և 11-ին կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանն ամենուրեք մի փոքր ևս կբարձրանա, առավել զգալի` 4-5 աստիճանով կտաքանա արևելյան շրջաններում: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ առանձին վայրերում հնարավոր է քամի 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց և, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն:

Երևանում կդիտվի փոքր-ինչ ամպոտ, բայց առանց տեղումների եղանակ:

Տեղ-տեղ հնարավոր մերկասառույց: Գիշերը սպասվում է +1+3, ցերեկը +8+10, երեկոյան +3+5 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---