Սակրամենտոյում բողոքի ցույց է տեղի ունեցել ադրբեջանական պատվիրակության այցի դեմ

Սակրամենտոյում բողոքի ցույց է տեղի ունեցել ադրբեջանական պատվիրակության այցի դեմ

PanARMENIAN.Net - Սակրամենտոյում բողոքի ցույց է տեղի ունեցել ադրբեջանական պատվիրակության այցի դեմ, որի կազմում ընգրկված էին նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչները: Պատվիրակությունն այցելել է Կալիֆորնիայի Սենատ: Ցույցը գլխավորել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) և Հայ երիտասարդների դաշնության AYF ներկայացուցիչները: Ակցիայի մասնակիցները ազատություն էին պահանջում Ղարաբաղի համար ու երթ էին կազմակերպել, որը սկսվեց Սբ Հակոբ եկեղեցու մոտից քահանա Ասողիկ Ժամկոչյանի, նահանգի վեհաժողովի անդամներ Քաջո Աչաջյանի, Ադրին Նազարյանի ու Սքոթ Վիլկոմի գլխավորությամբ:

Նահանգի սենատոր Լեյլան Յին դուրս եկավ Սենատից որպես բողոքի նշան ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման դեմ: Նույն օրը տեղի ունեցավ նաև որոշ սենատորների ընթրիքն ադրբեջանցիների հետ Sutter Club-ում: Հանդիպմանը մասնակցել են սենատորներ Մարտի Բլոկը, Բիլլ Էմերսոնը և Ֆրան Պավլին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---