Նիտրայում կտեղադրվի կոթող՝ նվիրված սլովակների կողմից թուրքակական բանակի ջախջախմանը

Նիտրայում կտեղադրվի կոթող՝ նվիրված սլովակների կողմից թուրքակական բանակի ջախջախմանը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) հաղորդագրություն է տարածել ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պրն. Աշոտ Գրիգորյանի հանդիպման մասին Նիտրայի նահանգապետի հետ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

Այսօր՝ մարտի 12-ին, ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պրն. Աշոտ Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի ամենախոշոր նահանգներից մեկի՝ Նիտրայի նահանգապետ պրն. Միլան Բելիցայի հետ: Նիտրայի նահանգը Նիտրա կենտրոնով համարվում է ոչ միայն Սլովակիայի, այլև ողջ Եվրոպայի հնագույն նահանգներից մեկը: 16-րդ դարում այս տարածքում սլովակյան զորքերը ջարդել են թուրքական բանակին և ետ շպրտել: Նույնիսկ այդ հաղթանակը պատկերված է Նիտրայի գերբի վրա, թե ինչպես Սլովակիայի թագավորը կացնով կտրում է թուրք սուլթանի գլուխը: 863թ. Մորավիայի արքայի պատվերով Կիրիլը և Մեֆոդին պատրաստում են Կիրիլիցա այբուբենը և այցելում Նիտրա՝ ներկայացնելու արքային: Այս տարի՝ հուլիսի 5-ին, մեծ շքեղությամբ տոնվելու է Նիտրայում այբուբենի ընդունման 1150-ամյակը, որին ի թիվս այլ բարձրաստիճան հոգևորական առաջնորդների հրավիրվելու է նաև Հայոց Վեհափառ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Պրն. Գրիգորյանի այցը և հանդիպումը նահանգապետի հետ ուներ երկու նպատակ: Առաջինը սկսել համագործակցություն Նիտրայի նահանգի և Հայաստանի մարզերի միջև՝ տնտեսական և մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, հատկապես արտահանման, ներկրման և մշակութային ոլորտներում աշխատանքների աշխուժացման համար: Երկրորդ կարևոր նպատակը քաղաքական էր: Թուրքիան կես տասնամյակից ավել անում է ամեն ինչ Բրատիսլավայի կենտրոնում վեր խոյացող Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթող խաչքարի դեմոնտաժը կազմակերպելու համար: Այդ նպատակով թուրքական ԱԳՆ-ը պահանջ էր ներկայացրել Բրատիսլավայի քաղաքապետարան խնդրանքով. եթե անհնարին է ազատվել հայկական կոթողից, ապա գոնե թույլատրել դրա կողքին տեղադրելու շատ ավելի խոշոր մասշտաբների թուրքական հուշակոթող՝ նվիրված Սլովակիայի հողի վրա թուրք նահատակներին: Սլովակիայի քաղաքապետարանը մերժել էր նաև թուրքերի այդ խնդրանքը: Եվ ահա անցյալ տարեվերջին թուրքական ԱԳՆ-ն, իր դեսպանուհու միջոցով, կարողանում է մտադրությունների պայմանագիր ստորագրել Նիտրայի քաղաքապետարանի հետ՝ այդ քաղաքում նահատակված թուրքերի կոթող տեղադրելու շուրջ: Պրն. Գրիգորյանի և նահանգապետ Բիլիցայի հանդիպման արդյունքում որոշվեց քննարկել Նիտրայի քաղաքապետարանի հետ վերոհիշյալ կոթող տեղադրելու աննպատակահարմարությունը, և չեղյալ հայտարարել ստորագրված մտադրությունների պայմանագիրը: Նահանգապետ Բելիցան հայտարարեց, որ նահանգապետարանը պատրաստվում է ճիշտ հակառակը անել և մոտ ժամանակներս Նիտրայում տեղադրել մի հսկա կոթող՝ նվիրված Նիտրայում սլովակների կողմից թուրքակական բանակի ջարդին և սլովակների կրած հաղթանակին: Վերջում Պրն. Գրիգորյանը հայտնել է իր խորին շնորհակալությունը հիանալի ընդունելության և չափազանց արդյունավետ պայմանավորվածությունների ձեռքբերման համար, հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---