Պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացին կներգրավվեն ԳԱՄԿ-ների աշխատակիցներ![]() 13 մարտի 2013 - 21:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության է հրավիրել «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների» (ԳԱՄԿ) տնօրեններին: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` հանրապետության տասը մարզերի «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների» տնօրենները համառոտ ներկայացրել են նախորդ տարում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումներն, ապա 2013 թվականի ծրագրով նախատեսված անելիքները: Խորհրդակցության օրակարգային հարցերից էր 2013 թվականի «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների» կողմից իրականացվող ծրագրերի քննարկումը: Նախարարը ԳԱՄԿ-ների ղեկավարներին հանձնարարել է ակտիվ մասնակցություն ունենալ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական և կարևոր աշխատանքների` գարնանացանը ժամանակին և պատշաճ կազմակերպելու, անհրաժեշտ խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն գյուղացիական տնտեսություններին տրամադրելու , պտղատու ծառերի և խաղողի այգիների էտի և ձևավորման, ցանքի և հողի մշակության աշխատանքների, մշակաբույսերի ընտրության, բարձրորակ սերմացուների, թունաքիմիակտների ձեռքբերման գործընթացներում: Օրակարգային մյուս հարցերն էին` ԳԱՄԿ-ների աշխատակիցներին գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մատչելի պարարտանյութերի և դիզելային վառելանյութի բաշխման գործընթացում ներգրավելը, ԳԱՄԿ-ների տնօրինման ներքո գտնվող գյուղտեխնիկայի և գյուղգործիքների միջոցով գյուղացիական տնտեսություններին մատչելի սակագներով ծառայություններ մատուցելը, Արարատյան հարթավայրում հողօգտագործողներին հորդորել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կարտոֆիլի և լոլիկի ցանքատարածությունների ընդարձակման գործում, որպեսզի ամռանը բավարարենք հանրապետության կարտոֆիլի պահանջարկը, նախալեռնային գոտու համայնքներում վաղահաս կարտոֆիլի մշակություն կազմակերպել ` օգոստոս ամիսին ազգաբնակչության պահանջարկը բավարարելու համար: Սերգո Կարապետյանն ԳԱՄԿ-ների տնօրենների ուշադրությունը հրավիրել է նաև աստիճանաբար ինքնաֆինանսավորման անցնելու խնդիրներին, անհրաժեշտ է համարել ընդլայնել ԳԱՄԿ-ների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |