Ադրբեջանցին ցանկացել է անցնել Հայաստանի կողմը՝ սպառնալով ինքնահրկիզվել

Ադրբեջանցին ցանկացել է անցնել Հայաստանի կողմը՝ սպառնալով ինքնահրկիզվել

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Ադրբեջանի Շարուրի շրջանի Ալիշար գյուղի բնակիչ Օրուջ Սալախովը ծեծել է շրջանի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աֆթանդիլ Մամեդովին նրա ծառայողական աշխատասենյակում, որից հետո ներկայանալով սահմանային ուղեկալ Իրանի սահմանից ոչ հեռու, հայտարարել է, որ կինքնահրկիզվի կամ էլ կանցնի Հայաստանի կողմը:

Ոստիկանության հետաքննությունը պարզել է, որ ավելի վաղ, մարտի 7-ին, նա դիմել էր հիվանդանոց կնոջ հղիության հարցով, որտեղ կնոջը հետազոտել են ու հաշվառման վերցրել:

Ինչպես և ակնկալվում էր, ադրբեջանական ԶԼՄ-ները, նրա համագյուղացիների վրա հղումով, հայտնել են, որ Սալախովը «գործազուրկ է և անբան և նույնիսկ ընդհանուր լեզու չի գտնում ծնողների հետ: Սալախովի հարազատները պնդում են, թե նրան հրահրել է բաքվեցի ժամանած լրագրողը, որի հետ նա հեռախոսով է խոսել»:

Սալախովը 2012թ. հունիսին մեղադրեց Շարուրի կենտրոնական հիվանդանոցը եռամյա որդու մահվան համար: Այն ժամանակ նա բողոքի ակցիա անցկացրեց Հանրային հեռուստատեսության շենքի առջև, ինքնասպանության սպառնալիքներով, հայտնում է haqqin.az-ը, оxucu.infо- ի վրա հղումով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---