Երեւանի եւ Աստանայի միջեւ ուրվագծվել են տնտեսական համագործակցության կոնկրետ ուղիներ13 հոկտեմբերի 2005 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ուրվագծվել են տնտեսական համագործակցության գերակա ուղղությունները: Այդ մասին նախօրեին Երեւանում տեղի ունեցած տնտեսական համագործության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց հայկական կողմից համանախագահ, գյուղատնտեսության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: Նրա խոսքերով, հանձնաժողովի հիմնական նպատակը երկու երկրների միջեւ համապատասխան իրավապայմանագրային բազայի ձեւավորումն է: Իր հերթին ղազախական կողմից համանախագահ, փոխարտգործնախարար Նուրլան Օնժանովը նշել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի միեջւ փոխադարձ առեւտրի ծավալները աճի միտում ունեն: Նա տեղեկացրել է, որ Էջմիածնում (Հայաստան) գործում է ղազախական կապիտալով պահածոների գործարան: Խնդրահարույց հարցերի թվում կողմերը նշել են տրանսպորտային խնդիրները: Նշենք, որ նիստի ընթացքում ստորագրվել են համաձայնագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար գիտությունների, տրանսպորտի եւ հիպոտեկային վարկավորման ոլորտներում համագործակցության մասին: Ապրանքաշրջանառության ծավալը երկու երկրների միջեւ կազմում է 18 մլն դոլար: Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2006 թվականին, Աստանայում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |