«Հզոր ադրբեջանական բանակի» միֆը. Փաստերին դեմ չես գնա![]() 19 մարտի 2013 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ներկայացուցիչները, սկսած նախագահից ու վերջացրած վերջին պաշտոնյայով մշտապես հայտարարություններ են անում այն մասին, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանի «ամենահզոր բանակն է», որն առանց դժվարության կարող է նվաճել Ղարաբաղը և նույնիսկ Հայաստանը: Սովորաբար շեշտը դրվում է Ադրբեջանի կողմից գնվող սպառազինության հսկայական ծավալների վրա, ինչպես նաև ադրբեջանցի զինվորների «պրոֆեսիոնալիզմի»: Սակայն, այդ բոլոր պնդումները հակասում են տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների մասին հետազոտություններին: Վերջին նման հետազոտությունն է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (The International Institute for Strategic Studies, IISS) The Military Balance 2013, զեկույցը նվիրված աշխարհի շուրջ 160 երկրների ռազմական ու պաշտպանական ներուժին: Զեկույցի հեղինակները գնահատել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի բանակների մարտունակության մակարդակը: Համեմատությունն ըստ փորձագետների Հայաստանի օգտին է. «Հայաստանի ԶՈւ բավականին բարձր որակավորում ունեն և հստակ պատկերացնում են իրենց առջև դրված խնդիրներն ու նպատակները: Դրան զուգահեռ ՀՀ ԶՈւ անշեղորեն աճում է պրոֆեսիոնալ պայմանագրային զինվորականների քանակը, թեև ժամկետային զինծառայությունը պահպանվում է»: Հայկական բանակի առավել խոցելի մասը բրիտանացի փորձագետները համարում են ՌՕՈւ-ն: «Հիմնական խնդիրը կապված է ռազմա-օդային ուժերի հետ, նրանց սպասարկման ու ընդհանուր արդյունավետության առումով: Այդ պատճառով էլ Հայաստանի օդային տարածքի պաշտպանությունն իրականացնում է Ռուսաստանը իր ռազմակայանի ավիացիայի միջոցով»,-գրում են զեկույցի հեղինակները: Իսկ ադրբեջանական բանակը բրիտանացի փորձագետները քննադատել են: Ըստ նրանց հետազոտությունների, չնայած գնվող սպառազինության տպավորիչ ծավալներին, որոնք հնարավոր դարձան նավթի վաճառքի արդյունքում, «Ադրբեջանի ԶՈւ օդային տարածքում չեն կարողանում հասնել զգալի առավելության, ինչը կարող է ռիսկի լուրջ գործոն հանդիսանալ Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում «Նույն նավթի շնորհիվ Ադրբեջանին հաջողվեց գնել С-300 նորագույն համակարգեր, սակայն դեռ հայտնի չէ, թե դա ինչ կտա Բաքվին ընդհանրապես մարտունակության բարձրացման առումով»,-ասվում է զեկույցում: IISS զեկույցը հերթական անգամ հաստատեց, որ բոլոր հայտարարությունները «Ադրբեջանի անխոցելի, հզոր ու պրոֆեսիոնալ բանակի» մասին ոչ այլ ինչ են, քան զուտ հայտարարություններ և նախատեսված են բացառապես ներքին սպառողի համար: Ինչպես ասում են, փաստերին դեմ չես գնա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |