ԵԱՀԿ ՄԽ համանախագահը` Ստեփանակերտի օդանավակայանի մասին. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ![]() 19 մարտի 2013 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են Ստեփանակերտի օդանավակայանի հարցին: «Երբ մենք հանդիպել ենք արտգործնախարարների հետ Փարիզում, կրկին բարձրացրել ենք հարցը: Գործընթացքը շարունակվում է, դեռ վաղ է խոսել դետալների մասին, բայց հավատացեք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, հայտնում է Արցախի պետական հեռուստաընկերությունը: ԵԱՀԿ ՄԽ հանձնաժողովի ամերիկացի համանախագահ Յան Քելլին էլ ասել է. «Մենք, իհարկե, ցանկանում ենք նպաստել խաղաղ կարգավորմանը: Ստեփանակերտում առաջին անգամ եմ, ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու և այս կարևոր ձևաչափում իմ երկիրը ներկայացնելու համար: Համանախագահները նշել են, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին կանդրադառնան առաջիկա հայտարարության մեջ` բոլոր կողմերի հետ քննարկելուց հետո: Ավելացնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Յան Քելլիին (ԱՄՆ) և նրանց ուղեկցող անձանց: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |