Բոստոնում կբացվի Հայկական լեգիոնին նվիրված ցուցահանդես

Բոստոնում կբացվի Հայկական լեգիոնին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Բոստոնի ֆրանսիական կենտրոնում կբացվի Հայկական լեգիոնին նվիրված ցուցահանդեսը: Ինչպես գրում է The Armenian Mirror-Spectator-ը, շարժական ցուցահանդեսը կպատմի հայ լեգիոներների մասին, որոնք մարտնչել են Անտանտի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին և նպաստել են հակագերմանական կոալիցիայի ուժերի հաղթանակին Մերձավոր Արևելքում: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուոթերթաունի Ամերիկյան թանգարանի Հայկական գրադարանի աջակցությամբ:

Հայկական լեգիոնի պատմությունը սերտորեն կապված է Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովրդների հետ: Լեգիոնը ձևավորվել է Առաջին աշխարհամարտի տարիներին: Անտանտի կազմում Հայկական լեգիոնի մասնակցության մասին պայմանագիրը կնքվել է 1916թ. հոկտեմբերին Լոնդոնում Պողոս Նուբար փաշայի ու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների միջև: Միավորման կազմում 4000 հայ կար աշխարհի տարբեր երկրներից: Նրանք հավաքվել էին Կիպրոսում և հետո ուղարկվել Պաղեստինի ճակատ: Անտանտի կազմում հայ լեգիոներները մարտնչել են Կիլիկիայում, Այնթափում, Մարաշում ու Ուրֆայում: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 1-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---