Սահակաշվիլին քաղաքական կապեր ուներ Ջավախքի առաջնորդների հետ, որոնք ազդում էին ընտրությունների արդյունքների վրա

Սահակաշվիլին քաղաքական կապեր ուներ Ջավախքի առաջնորդների հետ, որոնք ազդում էին ընտրությունների արդյունքների վրա

PanARMENIAN.Net - Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունն իրոք առանձնահատուկ վերաբերմունք ուներ Ջավախքի հանդեպ, սակայն դա բացատրվում է ոչ թե նրանով, որ այնտեղ շատ միջոցներ են ներդրվել, այլ նրանով, որ նա կայուն քաղաքական կապեր ուներ Ջավախքի առաջնորդների հետ, որոնք ազդում էին ընտրությունների արդյունքների վրա: Հենց այդ պատճառով խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդյունքները եղան «Ազգային շարժման» օգտին, ոչ թե՝ «Վրացական երազանքի»,-հայտարարել է ռուսաստանցի ազգագրագետ Սերգեյ Արուտյունովը:

Ինչ վերաբերում է անջատողականության սպառնալիքին, ապա ըստ Սերգեյ Արուտյունովի, անջատողականության սպառնալիքը, որի մասին խոսում է ՄԱԺ-ը, կա ցանկացած տարածաշրջանում, որտեղ ազգային փոքրամասնություններ են բնակվում: «Նախագահին հաջողվում էր վերահսկել իրավիճակը տեղի քաղաքական առաջնորդների հետ սերտ կապերի շնորհիվ, զուգակցելով դա բնակչության մյուս մասի հետապնդումներով, ինչպես նաև հարևան Հայաստանի հետ երկխոսության միջոցով, որը խաղաղեցնող դեր էր կատարում և նպաստում էր նրան, որ Ջավախքում իրավիճակը չապակայունանա»,-գրել է նա, հայտնում է GeorgiaTimes-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---