Աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ Ազգային ժողովում

Աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ Ազգային ժողովում

PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի պատրաստության հարցն էր։

Մինչ հարցին անցնելը՝ ԱԺ նախագահը, որպես անցած շաբաթվա ուշագրավ իրադարձությունների, հակիրճ անդրադարձավ Արցախ-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանում Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ստեղծման իրողություններին։ Այդպիսով, ասաց նա, փաստորեն սկիզբ է առնում և հետևողական զարգացում պետք է ստանա մի գործընթաց, որը, բնականաբար, ի լրումն Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության, նոր բովանդակություն ու որակ կհաղորդի Ազգային ժողովի արտաքին կապերին ու շփումներին։

Այնուհետև, քննության առնվեց շրջանառության մեջ գտնվող և նախնական քննարկումների փուլն անցած օրենքների նախագծերի պատրաստության վիճակը։ Այդ կապակցությամբ լսվեցին գլխադասային հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---