Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Լիբանանում

Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Լիբանանում

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Բեյրութում ՀՀ դեսպանությունը Լիբանանի մշակույթի նախարարության եւ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ «Դեմիրճյան» կենտրոնում կազմակերպեց դասական երաժշտության երեկո՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին: Հնչեցին Ռախմանինովի, Դեբյուսիի, Շումանի, Պիացոլլայի, Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, ինչպես նաեւ երկրում հավատարմագրված դեսպաններ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---