Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է Ասկերան![]() 27 մարտի 2013 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է քաղաք Ասկերան և մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին: Զեկույցներով հանդես են եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջվարչակազմի կողմից իրականացվել է ակտիվ աշխատանք: Բակո Սահակյանի խոսքով՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների դրական դինամիկան, որպեսզի լուծվեն շրջանում դեռևս առկա բազմաթիվ խնդիրները: Նախագահը հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի և համապատասխան մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |