2012 թվականի սկզբից մինչ օրս Երևան է ներկրվել 350 ավտոբուս

2012 թվականի սկզբից մինչ օրս Երևան է ներկրվել 350 ավտոբուս

PanARMENIAN.Net - Եվս 90 ավտոբուսներ համալրեցին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները: Նոր ավտոբուսները Երևան են բերվել քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքում իրականացվող հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում` 2012 թվականին հաստատված մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի դրույթներից ելնելով, որոնց հիմքում միկրոավտոբուսների թիվը տարեց տարի կրճատելն ու դրանք միջին տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելն է: 2012 թվականի սկզբից մինչ օրս Երևան է ներկրվել 350 ավտոբուս, որից 90-ը մասնավոր ընկերությունների կողմից` 2013թ-ի առաջին եռամսյակում:

«Մենք շարունակելու ենք մասնավորի հետ բանակցությունները, որպեսզի քաղաքային երթուղիները համալրենք անհրաժեշտ ևս 200-300 ավտոբուսներով` առկա պահանջարկը լիարժեք բավարարելու համար: Իսկ արդեն այս տարեվերջին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում կշահագործվի շուրջ 760 ավտոբուս»,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---