ԱՄՆ հայկական և հունական համայնքները դեմ են Թուրքիայի հետ առևտրի ընդլայնմանը

ԱՄՆ հայկական և հունական համայնքները դեմ են Թուրքիայի հետ առևտրի ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) և Ամերիկայի Հելլենիստական ինստիտուտը (AHI) կոչ են արել ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցչին չստորագրել նոր ամերիկա-թուրքական առևտրային համաձայնագիրը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել Կիպրոսի օկուպացիան ու Հայաստանի շրջափակումը: Դմիտրի Մարանտիսին հասցեագրված նամակում, որը ստորագրել են ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ու AHI նախագահ Նիկա Լարիգակիսը, ասվում է, որ երկու համայնքները համաձայն են Օբամային վարչակազմի հետ ամերիկյան առևտրի ու ներդրումների ընդլայնման վերաբերյալ և հարգում են օրենքի գերակայությունը: «Սակայն Թուրքիայի դեպքում պարզ է, որ ԱՄՆ-ն առաջ չի մղելու մեր ազգային շահերը, մեր տնտեսական բարեկեցությունը, կամ մեր հիմնական արժեքները, պարգևատրելով այն ազգին, որը այդքան աղաղակող կերպով ու կոպտորեն խարխլում է գլոբալ առևտրային համակարգի ամբողջականությունը՝ օկուպացիայի ենթարկելով ԵՄ անդամ պետությանը ու սատարելով վերջին փակ սահմանին Եվրոպայում»,-ասվում է նամակում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---