Արցախում մեկնարկում է տեղեկատվական համակարգերի նոր ուսումնական ծրագիր![]() 1 ապրիլի 2013 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայ կրթական հիմնադրամը (AEF) հայտարարել է 100 հազար դոլար արժողությամբ 4-ամյա ուսումնական ծրագրի բյուջեի հաստատման մասին: Տեղեկատվական համակարգերի ուսումնական ծրագիրը կմեկնարկի Արցախի պետական համալսարանում այս տարի: Հատկացված գումարով կգնվեն համակարգչային սարքավորումներ, կապահովվի դասախոսների աշխատավարձն ու ուսանողների կրթաթոշակները: iArtsakh նախագիծը ԱՄՆ հայ համայնքի ու ԼՂՀ համագործակցության արդյունք է: «AEF-ը կարևորում է Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացումն ու գտնում է, որ նախագիծը մեծ ազդեցություն կունենա ենթակառուցվածքների զարգացման վրա, որոնք հարկավոր են ՏՏ ոլորտի ընկերությունները Լեռնային Ղարաբաղ բերելու համար»,-ասել է հիմնադրամի նախագահ Հերմինե Պախանյանցը, գրում է Asbarez-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |